UPSHIFT ՍՅՈՒՆԻՔ

Մայիսի 14-ին «Իմփեքթ Հաբ Սյունիք»-ում տեղի ունեցավ «UPSHIFT Սյունիք» դեռահասների զարգացման և համայնքային ներգրավվածության խթանման ծրագրի շրջանակներում համայնքային երիտասարդական նախաձեռնությունների ներկայացման հանդիպումը:

Հանդիպման սկզբում դեռահասները հակիրճ ներկայացրին ընթացիկ իրականացված աշխատանքները, որոշեցին իրենց թիմերի կարգախոսները:

Հաջորդիվ թիմերը աշխատեցին իրենց ծրագրային շնորհանդեսների վրա և պատրաստեցին նորարարական մոտեցումներով համայնքային խնդիրների լուծման իրենց ներկայացումները:

Պատանիներին իրենց ողջույնի խոսքերով քաջալերեցին Գորիսի համայնքապետարանի երիտասարդության հարցերի պատասխանատու Արուս Հայրապետյանը, Յունիսեֆի հայաստանյան գրասենյակի երիտասարդական ծրագրերի ղեկավար Հասմիկ Ալեքսանյանը և «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ խորհրդի նախագահ, ծրագրի մոնիթորինգի և վերահսկման պատասխանատու Արթուր Նաջարյանը:

Շնորհանդեսների ներկայացման ավարտից հետո 3 թիմերը ծրագրի շրջանակներում ստացան 100,000 ՀՀ դրամ ֆինանսավորում իրենց նախաձեռնությունները իրականություն դարձնելու նպատակով։

Ֆինանսավորում ստացած թիմերն են՝
🏆 «Խելացի երիտասարդ՝ ակտիվ բնակավայր»
🏆 «ԱԲՕ-ի պարագաներ»
🏆 «KIPKAS»

Հանդիպման ընթացքում «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հանրային կապերի և ֆինանսների պատասխանատուների կողմից երիտասարդներին ներկայացվեցին ծրագրի ընթացիկ աշխատանքների գրագետ լուսաբանման հիմնական սկզբունքները և գնումների պլանավորման ու հաշվետվությունների ներկայացման պայմանները:

Ծրագրերի իրականացման փուլի մեկնարկը տրված է. ի գործ:

«UPSHIFT Սյունիք» դեռահասների զարգացման և համայնքային ներգրավվածության խթանման ծրագիրն իրականացնում են «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն և UNICEF Armenia – Յունիսեֆ Հայաստան-ը European Union in Armenia-ի աջակցությամբ՝ համագործակցելով «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ի հետ։