“From Knowing to Becoming” Միջազգային դասընթաց
Որտեղ. Գյումրի, Շիրակի մարզ
Նպատակ. Բարելավել Եվրոպական կամավորական ծառայության (ԵԿԾ) ծրագրերում ներգրավված 30 մենթորների գիտելիքների՝ նպաստելով Եվրոպական կամավորական ծառայության ծրագրեր հյուրընկալող կազմակերպությունների ներուժի զարգացմանը և ԵԿԾ ծրագրերի որակի բարձրացմանը, ինչպես նաև «զինելու» մենթորներին Եվրոպական կամավորական ծառայության կամավորներին աջակցելու և ուղղորդելու համար անհրաժեշտ կարևոր մեթոդներով, որոնք կօգնեն վերջիններիս լինել ավելի աշխատունակ։
Նկարագրություն. Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ն (Հայաստան) “The Globe” (Չեխիա) հետ համատեղ սեպտեմբերի 15-ից 22-ը Եվրամիության «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում հյուրընկալում է “From Knowing to Becoming” միջազգային դասընթացը։
Ծրագրին մասնակցում են ներկայացուցիչներ Հայաստանից, Չեխիայից, Էստոնիայից, Նիդեռլանդներից, Խորվաթիայից, Վրաստանից, Սլովակիայից, Մոլդովայից, Ռուսաստանի Դաշնությունից, Իտալիայից, Իսպանիայից, Հունաստանից և Մակեդոնիայից: