ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԿԱՄԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
«Մարդասիրական կամավորություն» ծրագիրն իրականացվում է Եվրամիության Եվրոպական համերաշխության կորպուս ծրագրի շրջանակներում:
Ծրագիրը հնարավորություն է տալիս 18-ից 35 տարեկան երիտասարդներին իրենց ներդրումն ունենալ հասարակության զարգացման մեջ՝ կարճաժամկետ կամ երկարաժամկետ կամավորական գործունեության միջոցով, որոնք ուղղված են կարիքավոր մարդկանց կենսապայմանների բարելավմանը:


Ծանոթացե՛ք, Ինգրիդն է, ով Հայաստան է ժամանել Շվեդիայից, Եվրամիության Եվրոպական համերաշխության կորպուս ծրագրի «Մարդասիրական կամավորություն» ծրագրի շրջանակներում: Ինգրիդը ծրագրերի մշակման և կռավարման մասնագետ է և մեկ տարի աշխատելու է «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ում՝ աջակցելով ծրագրային թիմին նոր գաղափարների և ծրագրերի մշակման գործընթացում: Իր անելիքներին և պարտականություններին ծանոթանալուց անմիջապես հետո, Ինգրդը ներգրավվել է կազմակերպության գործունեության և ծրագրերի մշակման աշխատանքներում:   ...


Երբ. Հուլիս 2022 – Նոյեմբեր 2022 Որտեղ. Գյումրի, Հայաստան Նպատակ. Խթանել կամավորությունը, աջակցել Կազմակերպության սոցիալական ձեռնարկատիրության հետ կապված ծրագրերի իրականացմանը, նպաստելով երիտասարդների հզորացմանը և ինքնազարգացմանը։ Կամավորի անունը` Ադրիանա Չիգաշովա (Սլովակիա) Կամավորի առաջադրանքները՝  Ադրիանան սոցիալական ձեռնարկատիրության ոլորտի մասնագետ է և մինչև նոյեմբեր ամիսն իր կամավորական աշխատանքն է իրականացնելու Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ում։      ...


Երբ. Ապրիլ 2021 – Նոյեմբեր 2022 Որտեղ. Գյումրի, Հայաստան Նպատակ. Խթանել կամավորությունը, իրականացնել առողջապահական ոլորտին վերաբերող դասընթացներ, նպաստելով երիտասարդների հզորացմանը և ինքնազարգացմանը։ Կամավորի անունը` Ալբա Իգլեսիաս (Իսպանիա) Կամավորի առաջադրանքները՝  Ալբան առողջապահության ոլորտի մասնագետ է և մինչև նոյեմբեր ամիսն իր կամավորական աշխատանքն է իրականացնելու Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ում և Գյումրիում ու Սպիտակում հիմնված բաց երիտասարդական կենտրոններում՝ իրականացնելով տարբեր վերապատրաստումներ և աշխատարաններ։    ...