20
Հնվ 2018
Սիրով տեղեկացնում ենք, որ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն մեկնարկում է անգլերենի նոր ակումբներ՝ սկսնակ և միջին մակարդակների համար: Եթե ցանկանում եք սովորել անգլերեն կամ բարելավել ձեր գիտելիքները, ապա շտապեք գրանցվել մինչև հունվարի 31 -ը՝ լրացնելով հետևյալ առցանց հայտը: Սկսնակների ակումբի առաջին հանդիպումը տեղի կունենա փետրվարի 3-ին, ժամը 15:00-ին: Միջին մակարդակի անգլերենի ակումբի առաջին հանդիպումը տեղի կունենա փետրվարի 7-ին, ժամը 16:30-ին: Մանրամասների համար կարող եք զանգահարել 095 91 91 97 հեռախոսահամարով (բացի երկուշաբթի և կիրակի օրերից) կամ այցելել ԵՆԿ գրասենյակ՝ Շահումյան 69 հասցեով (Արևամանուկ շենք, 1-ին հարկ):...