Սիրելի երիտասարդներ և երիտասարդական կառույցների ներկայացուցիչներ, երիտասարդների միջազգային օրվան ընդառաջ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն ՍԱԼՏՈ Արևելյան Եվրոպա և Կոսվկաս ռեսուրսային կենտրոնի հետ համատեղ օգոստոսի 12-ին կազմակերպում է Եվրոպական միության «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրի՝ Հայաստանում պաշտոնական մեկնարկի միջոցառումը: Միջոցառման ընթացքում Հայաստանում «Էրազմուս+ Երիտասարդություն» և «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի տեղեկատվական կենտրոնի ներկայացուցիչների կողմից կներկայացվի Եվրոպական միության կողմից իրականացվող և այսուհետ նաև հայաստանյան կազմակերպությունների՝ հասարակական կազմակերպությունների, ուսումանական հաստատությունների, մեդիա և պետական կառուցների ներկայացուցչներին հասանելի դարձած «Եվրոպական համերաշխության կորպ...


Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնը օգոստոսին կազմակերպում է բակային ճամբարների շարք 11 և 12 տարեկան թվով 50 պատանիների համար (ամեն խմբում 25 հոգի)՝ յուրաքանչյուրը 1 շաբաթ տևողությամբ (օգոստոսի 6-10, օգոստոսի 13-17): Բակային ճամբարի նպատակն է 11-12 տարեկան երեխաների ամառային արձակուրդները դարձնել հագեցած, հետաքրքիր ու բազմաբովանդակ, ստեղծել հնարավորություն շփվելու հասակակիցների հետ, ձեռք բերելու նոր ընկերներ ու ստանալու նոր գիտելիքներ։ Բակային ճամբարը կազմակերպվելու է օրվա առաջին կեսին (10:00-13:00) և ունենալու է կրթական, մշակութային ու մարզական բաղադրիչներ։   Բակային ճամբարի մասնակիցների առօրյան  առավել հետաքրքիր դարձնելու նպատակով կազմակերպվելու են նաև ժամանցային միջոցառումներ ո...


Սիրելի երիտասարդներ, ինչպես գիտեք` շատ շուտով երիտասարդների միջազգային օրն է։ Իսկ դա նշանակում է, որ կրկին միասին տոնելու ենք մեր օրը և, բնականաբար, այդ տոնը գեղեցիկ կազմակերպել է պետք։ Այսպիսով, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, արդեն հինգերորդ տարին անընդմեջ, նշում է երիտասարդների միջազգային օրը՝ այն դարձնելով հիշարժան ու գունեղ։ Այս տարի ևս, նախատեսվում է կազմակերպել տարաբնույթ միջոցառումներ, որոնց կազմակերպչական խմբի անդամներ կարող եք դառնալ հենց ԴՈՒՔ։ 2019 թվականի օգոստոսի 12-ին Գյումրիում երիտասարդների միջազգային օրվան նվիրված միջոցառումները, որոնցում ԴՈՒՔ կարող եք անմիջականորեն ներգրավվել և ՁԵՐ ներդրումն ունենալ որպես կազմակերպիչ և իրականացնող, ներառում են՝ * «ՓՈԽԱԿԵՐՊՎՈՂ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՄԱԺՈՂՈՎ * ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ «ԵՎՐՈՊ...


ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ VOLUNTEERING POTENTIAL LAB ՎԱՅՐԸ՝ Պոզնան, Լեհաստան ՕՐԵՐԸ՝ օգոստոսի 16 – 24, 2019 ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է  բարձրացնել կամավորական ծրագրերի  որակը` համակարգողների և կամավորների հետ աշխատող անձանց հմտությունների զարգացման միջոցով:       Դասընթացի արդյունքում մասնակիցները կկարողանան ընդլայնել իրենց գիտելիքները կամավորների կարիքների  գնահատման, կոնֆլիկների հանգուցալուծման և հաղորդակցման հմտությունների վերաբերյալ:     Այս դասընթացի միջոցով նախատեսվում է, որ մասնակիցները կկարողանան ընդլայնել իրենց գիտելիքները կամավորների կարիքների գնահատման արդի մեթոդներով, զարգացնել հակամարտությունների լուծման եւ հաղորդակցման հմտությունները:       ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ առնվազն 18 տարեկան  երիտասարդական աշխատողներ, կամավորների հա...


ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Wild style: live outdoors, love outdoors ՎԱՅՐԸ՝ Տրամոնտի, Իտալիա ՕՐԵՐԸ՝ սեպտեմբերի 10-20, 2019 ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է մասնակիցներին կապել բնության, մեկմեկու և սեփական անձի հետ:     ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ՝ Բացահայտել բացօթյա գործունեության տեսակները, զուգահեռաբար՝ հետաքրքիր ժամանց անցկացնելով, Զարգացնել մասնակիցների անձնական հմտությունները առօրյա ճամբարային կյանքի ընթացքում, Խթանել միջմշակութային փոխանակությունը, համայնքի զգացումը՝ բացօթյա կրթական տարրերի միջոցով, Բարձրացնել անհատական կայունություն և հարգանքը բնության նկատմամբ։   ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ 18-25 տարեկան երիտասարդներ, որոնք սիրում են բնությունն ու բնության մեջ ապրելու փորձը:   Ծրագրի աշխատանքային լեզուն ԱՆԳԼԵՐԵՆՆ Է: Խումբը բաղկացած է լին...


ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ «Developing Resilience through Youth Work» ՎԱՅՐԸ՝ Վրոցլավ, Լեհաստան ՕՐԵՐԸ՝ օգոստոսի 30-սեպտեմբերի 06, 2019 ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է բարձրացնել երիտասարդական աշխատողների աշխատանքի որակն ու արդյունավետությունը և օգնել բարելավելու Էրազմուս+ ծրագրերի որակը՝ իրականացման բոլոր փուլերում: Ծրագրի ընթացքում կքննարկվեն պրոֆեսիոնալ ծանրաբեռնվածության բացասական արդյունքներն ու դրանք ժամանակին կանխելու մեթոդները և կտարածվի այլ երկրների երիտասարդական աշխատողների հետ՝ ՍԱԼՏՈ Հարավային Կովկաս ռեսուրս կենտրոնի էջի միջոցով: Դասընթացի արդյունքում մասնակիցները կձևավորեն կայուն հմտություններ, որոնք կօգնեն հաղթահարել աշխատանքային դժվարությունները երիտասարդների հետ աշխատանքում:   ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ առնվազն 18 տարեկան երիտասարդական աշխատողներ և այլ մասնագետներ, ով...


         ՀԱՍՏԻՔԻ ԱՆՎԱՆՈՒՄ՝                           Երիտասարդական աշխատող ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ՔԱՆԱԿ՝                           Մեկ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԾԱՎԱԼ՝                            28 ժամ շաբաթական ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲԸ՝                        Օգոստոս 1, 2019 (2 ամիս փորձաշրջան) ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ՝                           Գյումրի, «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ՝                   Կենտրոնի համակարգող ՀԱՍՏԻՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ`          Անհատական և խմբային երիտասարդական աշխատանք, աութրիչի կազմակերպում/իրականացում   ՄԱՆՐԱՄԱՍՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՑ ՖԱՅԼՈՒՄ   ԸՆՁԵՌՎՈՂ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացում, Հայաստանում և արտերկրում վերապատրաստումներ   ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ Ներկայացվ...


ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Youth Work With a Difference ՎԱՅՐԸ՝ Մալթա ՕՐԵՐԸ՝ օգոստոսի 31 – սեպտեմբերի 08, 2019 ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է երիտասարդական աշխատողներին ծանոթացնել «երիտասարդական թատրոն» մեթոդոլոգիայի հետ՝ որպես ինովացիոն, կրեատիվ և այլընտրանքային միջոց երիտասարդների մոտ սովորելու ցանկությունը խրախուսելու համար:   Դասընթացի արդյունքում մասնակիցները ձեռք կբերեն նոր հմտություններ և ավելի ինքնավստահ կլինեն մարգինալացված և սահմանափակ հնարավորություններով երիտասարդների հետ աշխատանքը պլանավորելու, կառուցելու և ֆասիլիտացնելու համար:   ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ առնվազն 18 տարեկան երիտասարդական աշխատողներ, երիտասարդական առաջնորդներ, կազմակերպիչներ, սոցիալական աշխատողներ, ուսուցիչներ և այլ մասնագետներ, ովքեր անմիջապես աշխատում են սահմանափակ հնարավորություններով ե...


ԱՆՎԱՆՈՒՄԸ՝  «Do your EVS in Poland» ՎԱՅՐԸ՝  Կլոձկո, Լեհաստան ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝  Օգոստոսի 1, 2019 - Հունվար 31, 2020 ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ՝  “Europejskie Forum Młodzieży” ՈԻՂԱՐԿՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ է՝  բարձրացնել տեղի երիտասարդների միջմշակութային իրազեկվածության մակարդակը, հանդուրժողականությունը և ինքնավստահությունը: Ներկայացնել եվրոպացիների պատմությունը, սովորույթները, ավանդույթներն ու խնդիրները  և բարելավել լեզվական հմտությունները: ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ  18-30 տարեկան, անգլերենի խոսակցական մակարդակի իմացությամբ, ակտիվ, պատասխանատու և շփվող երիտասարդները:   Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է evs.sending@yic.am էլ․հասցեին ուղարկել անգլերեն լեզվով  ինքնակե...


Սիրով տեղեկացնում ենք, որ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն մեկնարկում է անգլերենի նոր ակումբներ՝ սկսնակ և միջին մակարդակների համար: Եթե ցանկանում եք սովորել անգլերեն կամ բարելավել ձեր գիտելիքները, ապա շտապեք գրանցվել մինչև հունիսի 29-ը ժամը 12:00՝ լրացնելով հետևյալ առցանց հայտը: Ակումբին անդամ կարող է լինել 13 տարին լրացած ցանկացած անձ: Սկսնակների ակումբի առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 2-ին, ժամը 14:30-ին: Միջին մակարդակի անգլերենի ակումբի առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 2-ին, ժամը 16:00-ին: Մանրամասների համար կարող եք զանգահարել 095 91 91 97 հեռախոսահամարով (բացի երկուշաբթի և կիրակի օրերից) կամ այցելել ԵՆԿ գրասենյակ՝ Շահումյան 69 հասցեով (Արևամանուկ շենք, 1-ին հարկ):  ...