23
Հնս 2021
Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը, որը գտնվում է ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի Շահումյան 69 հասցեում (այսուհետ՝ Պատվիրատու) հրավիրում է վերանորոգման և ներքին հարդարման աշխատանքներ իրականացնող ընկերություններին և անհատ ձեռնարկատերերին (այսուհետ` Մասնակից) մասնակցելու Տավուշի (Տարածք 1, ք. Իջևան) և Լոռու (Տարածք 2, ք. Վանաձոր) մարզերում նախատեսվող վերանորոգման և ներքին հարդարման աշխատանքների իրականացման համար EU4GE N-07/21 ծածկագրով հայտարարված բաց մրցույթին: Տարածք 1-ը (35քմ) և Տարածք 2-ը (65քմ) օգտագործվելու են որպես «Ընտանիքի անկյուն» ռեսուրսային կենտրոններ, որտեղ անցկացվելու են դասընթացներ, թեմատիկ հանդիպում-քննարկումներ և միջոցառումներ՝ ուղղված կանանց ու տղամարդկանց դերերի վերաբերյալ կարծրատիպերի փոփոխմանը, երեխայի խն...