05
Փտր 2022
Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կայացավ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում իրականացվող «Երիտասարդների քաղաք. զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման գործընթացում երիտասարդների դերի բարձրացում» խորագրով երկարաժամկետ միջազգային ծրագրի ամփոփիչ համաժողովը Գյումրիում, որին ներկա էին ծրագրի 20 մասնակիցներ Հայաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Խորվաթիայից և Չեխիայից, ինչպես նաև պետական և տեղական իշխանությունների, հասարակական և զբոսաշրջային բիզնես ոլորտների ներկայացուցիչներ: Համաժողովի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկան ԵՆԿ ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը, Շիրակի մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանը և Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Առուշանյանը:
...