18
Մյս 2022
Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Քրիսթինե Վայգանը, Արմավիրի համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանն և Էջմիածնի համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը ստորագրեցին եռակողմ փոխըմբռնման հուշագրեր, որոնց համաձայն` 2022 թվականին Արմավիր և Էջմիածին համայնքներում հիմնվելու են բաց երիտասարդական կենտրոններ՝ «Արմավիրի երիտասարդների տուն» և «Էջմիածնի երիտասարդների տուն»: Կենտրոնները 13-18 տարեկան պատանիների և երիտասարդների համար կրթվելու, նոր հմտություններ զարգացնելու, ինքնաարտահայտվելու, ազատ ժամանակը կազմակերպելու և հասակակիցների հետ շփվելու ապահով տարածքներ են, ինչպես նաև նպաստող միջավայր՝ նրանց սոցիալականացմանը և համայնքներում դրական փոփոխությունների իրականացմանը: Կենտրոնների նպատակն է՝ բարձրա...