23
Հկտ 2012
Երբ. Հոկտեմբերի 14 - 21, 2012
Որտեղ. Գյումրի, Հայաստան
Նպատակ. Խթանել կամավորությունը, որպես երիտասարդական աշխատունակության բարձրացման միջոց:
Նկարագրություն. Դասընթացը Գյումրիում էր հավաքել 25 մասնակիցների 13 տարբեր երկրներից: Դասընթացը ուներ աշխատանքային հանդիպման տեսք, որն անցկացվում էր Բեռլին Արտ հյուրանոցում: Հաջորդող վեց օրերի համար մասնակիցները ներգրավվեցին քննարկումների, սիմուլիացիաների և սեմինարների, որոնք նախատեսված էին ցույց տալու թե ինչպես կարող է կամավորությունը ավելացնել աշխատունակությունը: Բացի դասընթացավարների կողմից ներկայացված մտքերից և գործիքներից, մասնակիցները նույնպես փոխանակվեցին իրենց նախաձեռնություններով և մտքերով:
Աշխատանքային հանդիպումը նաև հնարավորություն ընձեռեց մասնակիցներին ծանոթանալու հայկական մշակույթին:
Տեսնել ավել...