2016թ. մարտի 25-ին ԵՆԿ ՀԿ-ում տեղի ունեցավ հերթական տեղեկատվական օրը, որի նպատակն էր կազմակերպության շահառուներին և շահագրգռված անձանց ծանոթացնել կազմակերպությանը, վերջինիս գործունեությանը և պատմել կազմակերպության ընթացիկ և իրականցրած ծրագրերի մասին: Հանդիպման ընթացքում մասնակիցները ունկնդիր եղան կազմակերպության հին և նոր անդամների պատմություններին՝ ԵՆԿ-ի հետ նրանց անցած ճանապարհի և ձեռքբերումների վերաբերյալ: