Դավիթ Մուրադյան – ԵԿԾ կամավոր
Ես գրում եմ իմ տանից, որը իմ աշխատանքի վայրից և ուսումնական հաստատությունից ընդամենը 500 մետր հեռավորության վրա է:
Կարող եմ ասել, որ իմ ամենօրյա ռեժիմը հրաշալի է:
Աշխատում եմ Բիդգոշտի տնտեսագիտական համալսարանում, որտեղ մենք կազմակերպում ենք տարբեր միջոցառումներ, դասընթացներ, սեմինարներ միջազգային ուսանողների համար, ինչպես նաև կազմակերպում և մասնակցում ենք «Էրազմուս +» երիտասարդական փոխանակման ծրագրեր:
Ես աշխատում եմ նաև «Museum of Photography» լուսանկարչության թանգարանում, որտեղ օգնում են կազմակերպել ցուցահանդեսներ, միջոցառումներ և այլն: Աշխատանքից բացի սովորում եմ և զբաղվում եմ սպորտով:
Կարող եմ ասել, որ սա կլինի իմ կյանքի լավագույն և ամենաերջանիկ տարիներից մեկը:
Ես իսկապես երջանիկ եմ, որ օգնում եմ այդ մարդկանց:
Շնորհակալություն ինձ այս հնարավորությունը տալու համար: