ԱՄՆ ԴԵՍՊԱՆ ՔՐԻՍՏԻՆԱ ՔՎԻՆԻ ԱՅՑԸ ԵՆԿ
Հանդիպման սկզբում ԵՆԿ նախագահ Արթուր Նաջարյանը ողջունելով հյուրերին՝ կարևորեց և շնորհակալություն հայտնեց երիտասարդության հիմնահարցերի լուծման ուղղությամբ ԱՄՆ դեսպանատան ցուցաբերած աջակցության համար։ԵՆԿ տնօրեն Վալյա Մարտիրոսյանի և միջազգային ծրագրերի ղեկավար Մարիամ Ղարագյոզյանի կողմից ներկայացվեցին կազմակերպության գործունեության ուղղությունները, դեռահասների և երիտասարդների զարգացման և հզորացմանն ուղղված ծրագրերը։
Հանդիպմանը ներկա էին նաև ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ ԵՆԿ ՀԿ-ի կողմից իրականացվող «Խոսում են երիտասարդները» մեդիա նախագծի խմագրական կազմը և մասնակիցները, ԵՆԿ-ում ԱՄՆ խաղաղության կորպուսի կամավորը, Խաղաղության կորպուսի կամավորների հետ համագործակցությամբ իրականացված «GLOW» աղջիկների առաջնորդության ճամբարի և աղջիկների հեծանվավարության ակումբի շրջանավարտները, ովքեր կիսվեցին իրենց տպավություններով և ծրագրերի արդյունքներով։
ԱՄՆ դեսպան տիկին Քվինը, երիտասարդության հիմնահարցերը կարևորելով և առաջնահերթ համարելով, ողջունեց Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի գործունեությունը և Հայաստանի տարբեր մարզերում երիտասարդների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը։